HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանացի լրագրողները Հայաստանում են՝ ծանոթանալու Արցախի հակամարտությանը

Այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին և Կնութ Թեսկեին, որոնք գրում են գերմանական հանրահայտ թերթերի համար և անցկացնում ինտերնետային ֆորումներ:

Գերմանացի լրագրողները Հայաստան են ժամանել՝ ծանոթանալու Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին:

Լրագրողները անցյալ տարի եղել են Ադրբեջանում, այժմ Հայաստանում են, իսկ վաղը մեկնելու են Լեռնային Ղարաբաղ՝ ամբողջական պատկերացում կազմելու իրավիճակի մասին: Նրանց գնահատմամբ՝ Եվրոպայի համար այս տարածաշրջանի նշանակությունը մեծ է, իսկ կոնֆլիկտային իրավիճակը՝ պայթյունավտանգ:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ռասիստական քաղաքականության վարումը, հայ զինվորների ու խաղաղ բնակիչների նկատմամբ ոտնձգությունները, Ադրբեջանին Ղարաբաղի բռնակցման պատմությունը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հանրաքվեի միջոցով միջազգայնորեն ընդունված ինքնորոշման սկզբունքի հիման վրա ստացած անկախության, ժողովրդավարացման ընթացքը:

«Իրավական առումով Ղարաբաղը ունի միջազգայնորեն ճանաչվելու բոլոր հիմքերը: Ղարաբաղը նվաճել է իր անկախությունը: Ոչ թե Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ միջազգային հանրությունը, ինչը արել է մի շարք դեպքերում»,- հավելեց Է.Շարմազանովը:

Նա, ի պատասխան լրագրողների հարցման, մերժեց նաև Ղարաբաղյան խնդրի կրոնական հիմքեր ունենալու մասին ադրբեջանական կեղծ ու անհիմն մեկնաբանությունները՝ տեղեկացնելով, որ Հայաստանը մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ ոչ միայն բարեկամական հարաբերություններ ունի, այլև մուսուլմանական բազմաթիվ երկրների հայկական գաղթօջախներում հայերը սերտ համագործակցում են և ինտեգրվել են այդ երկրների քաղաքացիական հասարակությանը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև հայ-թուրքական հարաբերություններին, հայոց ցեղասպանությանն ու նրա ճանաչմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter