
Կակաո հումքի ներկրման զրոյական մաքսատուրքի ժամկետը երկարացվել է մինչև 2023թ.
Եվրասիական տնտեսական միության տարածք ներկրվող կակաոյի հումքից ստացվող մի շարք ապրանքատեսակների զրոյական մաքսային տուրքի ժամկետը երկարացվել է։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Զրոյական մաքսատուրքը տարածվում է կակաո կրեմի, կակաո յուղի և կակաո մածուկի վրա և կպահպանվի մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը:
Այս երեք ապրանքները «միջանկյալ» ապրանքներ են, քանի որ ստացվում են կակաոյի հատիկների մշակումից և օգտագործվում են շոկոլադ պատրաստելու համար:
Հայաստանից կակաո հումք գրեթե չի արտահանվում. 2013-2019թթ. հունիսն ընկած ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը՝ 15,7 տոննա կակաո հումք՝ 28 670 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Փոխարենը Հայաստանը կակաո հումք է ներկրում։
2013-2019թթ․ առաջին կիսամյակում Հայաստանը ներկրել է 10 762 տոննա կակաո հումք՝ 30,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
Նշենք, որ Հայաստանում կա նաև կակաոյի վերամշակման գործարան: ԵԱՏՄ տարածքում նման գործարան չունի միայն Ղրղզստանը:
Ըստ ԵՏՀ տվյալների՝ ԵԱՏՄ շուկայում կակաոյի պակասը կազմում է տարեկան 73 հազար տոննա: Մաքսային տուրքի զրոյացումը, ըստ որոշման, կօգնի լրացնել Միության տարածքում եղած կակաոյի վերամշակման պակասը, բացի այդ, կնպաստի տարբեր երկրների ատադրողների միջև մրցունակության բարձրացմանը:
Մեկնաբանել