HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ասամբլեան: Կոմիտեն տեղեկացնում է, որ օրակարգում եղել են հինգ հիմնական հարցեր. Համահայկական ամառային 7- րդ խաղերի ընթացքը, կոմիտեի կազմի ընտրությունները, Համահայկական ձմեռային 2- րդ խաղերի կազմակերպումը, կանոնադրական փոփոխություններ և կազմակերպչական հարցեր:

Միաձայն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ է վերընտրվել Իշխան Զաքարյանը: Որպես փոխնախագահ կշարունակեն պաշտոնավարել Ալբերտ Բոյաջյանը՝ ԱՄՆ- ից, Ստեփան Դեր-Պետրոսյանը՝ Լիբանանից և Ռոլանդ Շառոյանը՝ ՀՀ- ից։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործող կազմը համալրվել է երեք հոգով. նոր անդամներն են՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշը, ամերիկահայ Շահան Սեմերջյանը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև կազմակերպչական այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter