HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն՝ Երևանում. մեղադրյալը կալանավորված է

Փետրվարի 11-ին՝ ժամը 10.30-ին, շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ Դիմիտրովի փողոցի 55 հասցեում հանկարծամահ է եղել տանտերը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 53-ամյա Ալբերտ Մաթևոսյանի դիակի վրա բռնության հետքեր կան: Իրավիճակը հուշում էր, որ Մաթևոսյանը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ սպանվել է:

Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նախորդ օրը՝ երեկոյան՝ հիշյալ հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Մաթևոսյանին ծեծի էր ենթարկել նույն փողոցի բնակիչ, նախկինում 3-անգամ դատապարտված, 45-ամյա Արթուր Խաչատրյանը՝ «Ֆրից» մականունով:

Խաչատրյանը նույն օրը հայտնաբերվեց և սպանության կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ տարված օպերատիվ-քննչական և բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանեց հանցանքը:

ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արթուր Խաչատրյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter