HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Սանասարյանի բաց նամակը՝ դատախազությանը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված դատախազությանը.

« «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները:

Հարգելի դատախազություն, Ձեր՝ 26.04.2019 թ-ի «Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ» վերնագրով մամլո հաղորդագրությունը փաստեց, որ ՊՎԾ ուսումնասիրությունը տեղին է եղել և ոլորտի կարգավորման անհրաժեշտություն կա։ Սակայն մինչ օրս գործի արդյունքը չի երևում, ավելին՝ ՍԳԼ ԲԿ-ն կրկին խախտում է օրենսդրի և կառավարության սահմանած պահանջները։

19.06.2019 թ.-ին «Վ» ընկերության կողմից բողոքարկվել է թվով 7 ընթացակարգեր, որի պահանջն է եղել արգելել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ »-ին ընդունել որոշումներ, կնքել պայմանագրեր և պարտավորեցնել պատվիրատուին չկայացած հայտարարել տվյալ ընթացակարգերը, որը 18.07.2019թ ՀՀ գնումների հետ կապված բողոքները քննող անձի կողմից կայացվել է որոշում «Վ» ՍՊԸ ներկայացրած բողոքը բավարարել և 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» հայտարարած թվով 7 ընթացակարգերով մրցույթները հայտարարել չկայացած։

Հարգելի գործընկերներ, եթե վերոնշյալ ընկերության կողմից չբողոքարկվեր տվյալ ընթացակարգերի անցկացումը (ի դեպ, բողոքարկող «Վ» ՍՊԸ-ն չի մասնակցել վերոնշյալ մրցույթներին), վստահեցնում եմ, որ վերջիններս կիրականացվեր խախտումներով, չնայած, համոզված եմ, որ ՊՎԾ-ն կարձագանքներ խախտումներին։ Այնուամենայիվ, քանի դեռ նախորդ գործի իրավական լուծումը չի տրվել, քանի դեռ պատասխանատուները չեն պատժվել, խախտումներով ընթացակարգերը շարունակվելու են։

Հասկանալի է ձեր բազմազբաղությունը, բայց նաև հույս ունեմ, որ դրան զուգընթաց առաջիկայում նախաքննությունը կավարտվի և կտեսնենք վերոհիշյալ գործի իրավական հանգուցալուծումը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter