HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլը

Զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մասնակիցները բարդ տեղանքում կատարել են թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:

Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ հայտնի են դարձել «Աթլետ» մրցաձևի թիմային և անհատական հաշվարկով հաղթողները՝ հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի թիմն է, երրորդում՝ ՀՀ Զինված ուժերի զինծառայողների թիմը:

Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում առաջատարը ՀՀ  զինված ուժերի ներկայացուցիչներն են: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը:

Առաջիկայում մասնակիցները ուժերն են չափելու գրական-գեղարվեստական, պարային-երաժշտական «Տեր և տիկին» և կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter