HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Չե՞ք տեսնում՝ մեր կայքերը ոնց են իշխանության ու ՀՀԿ-ի հերն անիծում»

ԲՀԿ-ականներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով թերթը չի հրապարակում, իր դժգոհությունն է հայտնել մամուլի վերջին հրապարակումների կապակցությամբ՝ ասելով. «Հեչ էլ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը չեն կոտրվել. մամուլը չափազանցնում է ու բան չի հասկանում իրական քաղաքական գործընթացներից»: Երբ «Հրապարակը» մի քանի փաստ է նշել որպես ՀՀԿ-ԲՀԿ համերաշխ համագործակցության օրինակ, զրուցակիցը զայրացած ասել է. «Լավ, քաղաքականությունից չեք հասկանում, մամու՞լ էլ չեք կարդում՝ չե՞ք տեսնում՝ մեր կայքերը՝ «7or.am»-ը եւ «zham.am»-ը, ոնց են իշխանության ու ՀՀԿ-ի հերն անիծում: Ամեն օր մեթոդաբար ինչ վերլուծություններ են հրապարակում: Այ դա է իսկական ժուռնալիստիկան ու «իշխանության մեջ ընդդիմություն լինելը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter