HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամբերդի ավագանին ուղերձով դիմել է բնակչությանն ու կառավարությանը. Դեմ են համայնքների միավորմանը

2020թ.-ին Արմավիրի մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Թեև համայնքներում պաշտոնապես քննարկումներ չեն ծավալվել, լսումներ տեղի չեն ունեցել, սակայն, տեղեկատվական արտահոսքն ու սպասվող միավորումներն անհանգստացրել է մարզի համայնքներին: Սպասվում է, որ համայնքների միավորման ամենադժվար փուլը տեղի է ունենալու Արարատյան դաշտավայրի համայնքներում: Արմավիրի և Արարատի մարզերում համեմատաբար համայնքները խիտ են բնակեցված և բնակիչները մեծամասամբ դեմ են խոշորացմանը:

Մարզի Ամբերդ համայնքի ավագանին ուղերձ է հղել համայնքի բնակիչներին և կառավարությանը: 

Մասնավորապես, ավագանին քննարկելով համայնքների միավորման գործընթացը, եզրակացրել է, որ այդ միավորումը չի տալիս ֆինանսական լրացուցիչ հնարավորություններ կամ նոր լիազորություններ:

«Ամբերդ համայնքի ավագանին արտահայտելով իր կանխորոշիչ դիրքորոշումը, հայտարարում է, որ նպատակահարմար չի համարում համայնքի միավորումը որևէ այլ համայնքի հետ»,-նշված է ուղերձում:

Ամբերդի ավագանին ակնկալում է, որ կառավարությունը և Ազգային ժողովը կլսի համայնքի կարծիքը համայնքների միավորման գործընթացի մասով, կապահովի Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի 5-րդ հոդվածով և Սահմանադրության 190-րդ հոդվածով սահմանված համայնքների լսված լինելու իրավունքի իրացումը՝ գործընթացը շարունակելու դեպքում պարտադիր անցկացնելով տեղական հանրաքվե:

Ամբերդի համայնքապետ Բանվել Բաբայանը, ով համայնքը ղեկավարում է 1998թ-ից, ասում է, որ մարզպետարանում քննարկում եղել է խոշորացման թեմայով, սակայն իրենց չեն հրավիրել և տեղյակ չեն թե ինչ է սպասվում: Ասում է, որ այս ու այն կողմից լսելով կարող է ասել, որ միավորումը համայնքի վրա դրական կանդրադառնա, քանի որ բյուջեն կլինի ընդհանուր և աղբահանությունը, ծրագրերի իրականացումը ավելի արդյունավետ կլինի: Սակայն, նշեց, որ միավորմանը դեմ են բնակիչները:

Մանվել Բաբայանի խոսքերով՝ քանի որ տեղեկացված չեն, ամբողջապես չեն պատկերացնում համայնքների միավորման դրական և բացասական կողմերը,, և գուցե դրանով է պայմանավորված, որ համայնքի բնակիչները դեմ են արտահայտվում գործընթացին: Նախնական տեղեկություններով, միավորված համայնքների փունջը լինելու է Դաշտ, Այգեշատ, Մրգաշատ, Շահումյան համայնքները:

«Մարդկանց հիմնական մտահոգությունն այն է, որ մի տեղեկանքի հկամ հարցի համար պիտի գնան այլ համայնքի տարածք, ինչը ոտքի ճանապարհ չի»,-ասում է համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter