HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախարար Արսեն Թորոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել ֆեյսբուքի ուղիղ եթերում հնչեցրած արտահայտությունների համար

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»  քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը քաղհայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ, որի համար հիմք է հանդիսանում նախարարի` ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հնչեցրած արտահայտությունները:  Գրիգորյանը պահանջում է նախարարին պարտավորեցնել զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել:

Հայցի առարկա հանդասացող ուղիղ եթերը նախարար Թորոսյանը հեռարձակել է 2019-ի մայիսի 7-ին՝ այն անվանելով «Շահադիտական նպատակներով մեր ազգաբնակչության առողջությունը վտանգի տակ դնելու մասին»: Նախարարի խոսքը վերաբերում է պատվաստումների դեմ ելույթ ունեցողներին:

Ուղիղ երթերում Արսեն Թորոսյանն ասում է, որ պատվաստումների ծրագրի դեմ քննադատությունն ուղղորդվում է մեկ կենտրոնի կողմից, և որոշ շրջանակներ, ցանկանալով  կոնկրետ իր անձի դեմ գործողություններ իրականացնել, այլ բան չեն գտնում, քան քննադատելը մի ծրագրի, որը փրկելու   հարյուրավոր քաղաքացիների կյանքեր:

«Այսինքն այնքան ցածր են ընկել, այնքան ստոր են, որ կպնում են կյանքներ փրկող ծրագրին, այլ ոչ թե անձամբ ինձ, քանի որ, կարծես թե անձամբ ինձ կպնելու գործողություններն այդքան էլ արդյունքավետ չեղան»,- ասում է նախարարը՝ զգուշացնելով, որ  հանրային առղջապահական որևէ ծրագրի նկատմամբ որևէ ոտնձգություն առնվազն իր կողմից այնքան կոշտ պատասխան է ստանալու, որ նման գործողություն իրականացրած անձինք զղջալու են, որ մտել են այդ դաշտ:

«Այդքան վատն եմ ես, որ ուզում են կպնել, թող կպնեն անձամբ ինձ և ոչ թե պատվաստումների ծրագրին և հատկապես մարդու պապիլոմա վիրուսի ծրագիրին, որի մասին դրական խոսել են մինչև նախարար դառնալը, նախարար եղած ժամանակ և  խոսելու եմ նախարար լինելուց հետո` անկախ քաղաքական կոնյուկտուրայից՝ ի տարբերություն իրենց: Իրենք քաղաքական կոնյուկտուրան և տարբեր կեպերն օգտագործում են՝ վարկաբեկելու այդ կարևոր ծրագրերը:

Արսեն Թորոսյանն ասում է, որ  եթե Հայաստանւմ պատվաստումների թվերն ընկնեն, լինելու է համաճարակ ու դրա մեղավորները լինելու են այսօր պատվաստումների դեմ խոսող բոլոր անձինք:

«Քաղաքական ճամբարներն այս հարցում տեղ չունեն ու ցանկացած ոք ստանալու է նման պատասխան, եթե փորձի ոտնձգությւոն անել այսքան կարևոր հանրային ծրագրի նկատմամբ»,- ասում է Արսեն Թորոսյանը:

Նշենք, որ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» -ն ու Գևորգ Գրիգորյանը բազմիցս մտահոգություն են հայտնել պապիլոմա վիրուսի պատվաստման ծրագրի վերաբերյալ:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն` Թորոսյանի դեմ հայցը ետ է վերադարձվել` դրանում առկա որոշ սխալներ շտկելու համար:  Սահմանված ժամկետում այն կրկին դատարան ներկայացվելու դեպքում հայցադիմումն  ընդունված կհամարվի ներկայացնելու սկզբնական օրը՝ հուլիսի 19-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter