
Լիցենզավորել գազաբալոնային սարքավորումներ տեղադրող սուբյեկտներին․ նոր առաջարկ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լիցենզավորել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող մեքենաների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։
Նման առաջարկությամբ նախագիծ է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախարարությունը նաև առաջարկում է կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը։ Նախարարությունը նախատեսում է նաև սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարծում է, այս կարգավորմամբ կկարողանան ստուգել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող անձնակազմերի որակավորումը և կբարձրացնեն գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը։
Նախարարությունը նախագիծը նախաձեռնել է ոլորտում իրականացրած քաղաքականության ուսումնասիրության արդյունքում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել