
Արծրուն Հովհաննիսյան. Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուք իր էջում գրել է, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ ՀՀ զինված ուժերի զինծառայող Արո Հայկի Ղազարյանը այսօր Ֆիզուլու ուղղությամբ հանձնվել է ադրբեջանցիներին։
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել