HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը վարձակալած 35 հա անտառային տարածքի համար գումար չի վճարել

Պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանն իր ծննդավայր Տավուշի մարզի Նորաշեն գյուղից 50 կմ հեռու 35 հա անտառային հող էր վարձակալել՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով:

Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը 2007 թ. զբաղեցնում էր Զինված ուժերի շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Նույն այդ ժամանակ նա դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ և 60 տարով վարձակալել Արծվաբերդի անտառտնտեսության անտառային տարածքներից 35 հա:

Տարեկան ընդամենը 420 հազար դրամ վարձավճարով վարձակալված տարածքում գեներալը ծրագրել էր հանգստի գոտի ստեղծել, սակայն մինչև 2016թ. ոչինչ չի արել: Բացառություն են միայն անտառի մեջ գտնվող գետի ափին երկու փոքր լողավազան ստեղծելու` անավարտ հողային աշխատանքները: Մինչև 2016-ը Արշալույս Փայտյանը չի վճարել վարձակալության գումարները, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան վճարման կարգադրություն արձակելու պահանջով: 2017թ. դատարանն արձակել է վարձավճարն ու տույժերը միասին 25 միլիոն դրամ գումար «Հայանտառ»-ին վճարելու կարգադրություն:

«Հայանտառ»-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2016թ. արձակվել է վճարման կարգադրություն, որը գտնվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` կատարողական վարույթում, իսկ վարձակալության պայմանագիրը դադարեցվել է 2018-ին: Այսինքն, այս պահի դրությամբ Արշալույս Փայտյանը չի վճարել վարձակալության վճարն ու տույժ-տուգանքները:

Վարձակալված տարածքը տեսնելու նպատակով մենք այցելեցինք Տավուշի մարզ: Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցները մեզ ուղեկցեցին Իծաքար գյուղից դեպի Իջևան տանող երկրորդական ճանապարհով: Մեծ դժվարությամբ նրանք կարողացան նկարագրել վարձակալության տրամադրված տարածքը: Հախում գետի վրա կառուցված կամրջից դեպի Ծաղկավան գնացող ճանապարհի աջ և ձախ հատվածում՝ գետի երկայնքով տարածվող հատվածում էր Փայտյանը վարձակալել անտառային տարածքները: Վարձակալված տարածքներում կային և´ բացատներ և´ սաղարթախիտ ծառեր:

Մոտ 30 րոպե տարածքի մի փոքր մասում շրջելով` հանդիպեցինք հատված ծառերի բների: Անտառտնտեսության աշխատակիցները հավաստիացրին, թե տարածքում հատատեղ չկա: Միանշանակ չենք կարող պնդել, որ տարիներ առաջ ծառերի հատման հեղինակը Արշալույս Փայտյանն է, չենք էլ կարող բացառել, քանի որ հատված ծառերը գտնվում են նույն այն տարածքում, որը 2007թ.-ից վարձել է գեներալը: Այդ տարիներին Արշալույս Փայտյանի փայտի բիզնեսի մասին մամուլի հրապարակումների պակաս չկա:

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (3)

Оганисян Азат
Аршалуйс пайтян звания генерала не заслуживал. Наш отряд присоединился с его отрядом в составе АИМ, в 1992 году. Начиная с 1992 года по сентябрь 1993 год, Пайтян ни когда, не разу, не участвовал ни в одном боевых операциях. Я по сегодня за его выходки, обвиняя его в предательстве, пытаюсь возбуждать уголовное дело. Но он большой оратор, хитрее лиса. В октябре 2019 году снова ускользнул, умудрился закрыть уголовное дело возбужденном в ААЦ-е. ОН НЕ ВОЯКА! ОН УКРАЛ ПОБЕДУ ДРУГОГО ОТРЯДА!
Գևորգ
Ստացվում է որ ռանդել են աջ ու ձախ, ում ձեռքն ինչ ֆրսանդ ընկել է, հերոս գեներալները, մուկն ու կատուները, տերերն ու ծառաները, գողերն ու հարիֆները, պետերն ու մանկլավիկները։ Իսկ ինչքան լափել են, մի տասը այդքան էլ աղտոտել, այլանդակել ու փչացրել են։ Սա երբ կամ ինչպես կարելի կլինի շտկել? Ասելիս այն է, որ եթե նույնիսկ արդար դատական սիստեմ հաջողվի ստեղծել, ապա մոտ մի 50 տարվա գործ կլինի ազնիվ դատավորների համար։ Գուցե մի ուրիշ արագագործ միջոց ներդնել ստեղծված վիճակից ազատվելու համար? Օրինակ, կիրառվի համատարած "զրոյացում" ընդգրկելով ամեն ինչ, փող, բիզնես, տուն, ավտո և այլն։ Թե չէ ժողովրդի 20֊30 տոկոսին բռնել ու դատելը ռեալ չի երևում։ Որից հետո պարտադիր աշխատանք և նոր վերաբաշխում (օրինակ) կամ մի ուրիշ բան։
Անահիտ Խաչատրյան
Anahit Xachatryan 2007 թվի հուլիսի 29-ին Արշալույս Փայտյանի մարդիկ ապօրինի ծառահատման ենթարկեցին մեր 60-ամյա մրգատու այգին: Բերքը վրան հատվեցին բոլոր մրգատու ծառերը, պտղատու թփերը, խաղողի վազերը: հատված ծառերի վնասը խիստ նվազեցված գնահատվեց 8 445 000 ՀՀ դրամ, իսկ տարեկան սպասվելիք բերքի գինը` 1 000 000 ՀՀ դրամ: Բարոյական վնասը անասելի մեծ է: Փայտյանն, իհարկե, վնասի հատուցում չտվեց: Այդպես հայ գեներալը զավթեց հայի հողը, քանդեց, ավերեց չարքաշ աշխատանքով ստեղծված մեր հրաշալի այգին: Նա որևէ պատասխանատվության չենթարկվեց,տարածքի կանաչապատման իր պարտավորությունները չկատարեց, այնուհետև հողը վաճառեց սիրիահայերին: Թող Աստված դատի բոլոր ագահներին և անօրեններին....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter