HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն այցելել է Հանրային ռադիո եւ «Ազատություն» ռադիոկայան

Ռադիոյի օրվա առթիվ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հանրային ռադիո: Վարչապետը շրջել է Ռադիոտանը, հանդիպել ռադիոյի աշխատակիցներին, զրուցել «Ռադիոլուր»-ի լրագրողների հետ, ծանոթացել ոլորտի հիմնախնդիրներին և զարգացման հեռանկարներին:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը վարչապետին է ներկայացրել կատարված աշխատանքները, խոսել կառույցի որդեգրած նոր մոտեցումների ու առկա տեխնիկական հնարավորությունների մասին: Տիգրան Սարգսյանն ուղիղ եթերում մասնակցել է «Հանրային տասնյակ» հաղորդմանը: 

Վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում արմատական փոփոխություն է տեսնում Հանրային ռադիոյում. «Փոխվել է Հանրային ռադիոյի որակը, հաղորդումների բովանդակությունը և խորությունը: Ավելի շատ անդրադրաձ կա այն խնդիրներին, որոնք մտահոգում են մեր ռադիոլոսողներին, շատ հաճախ կա սուր քննադատություն»:

Տիգրան Սարգսյանը ընդգծել է, որ Հանրային ռադիոյի եթերում «բավականին առողջ քննադատություն կա, որն օգտակար է»:

Այնուհետև, ինչպես փոխանցում են կառավարության մամլո գրասենյակից, վարչապետն այցելել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ:

Այս տարի Հանրային ռադիոն տոնում է ստեղծման 85-րդ տարեդարձը, իսկ «Ազատություն» ռադիոկայանը՝ 60-րդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter