HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Գայի պողոտայում. 4 վիրավոր

Փետրվարի 14-ին` ժամը 18.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում («Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՌԱՖ» մակնիշի 69 ՍԼ 124 պետհամարանիշի (վարորդ` Տոլիկ Ֆարսյան), «Օպել» մակնիշի ավտոմեքենաները և «ԵրԱԶ» մակնիշի Տ 0916 պետհամարանիշի թիվ 61 երթուղային միկրոավտոբուսը:

«ԵրԱԶ» մակնիշի երթուղային միկրոավտոբուսի վարորդ,1942 թվականին ծնված Տ.Ֆարսյանը և ուղևորներ` 1962 թվականին ծնված Նաիրա Պետրոսյանը ու 1936 թվականին ծնված Արտյուշ Աջամյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը` 1958 թվականին ծնված Լուսվարդ Միլոյանը` «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի» կենտրոն:

Տ. Ֆարսյանի, Ն. Պետրոսյանի և Ա. Աջամյանի վիճակը գնահատվել է ծանր, Լ. Միլոյանինը` բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter