HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ուժային կառույցների և պետական բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ ռազմավարական զորավարժություն կանցկացվի

Համաձայն ՀՀայաստանի զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի՝ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին բացի ուժային կառույցներից, մասնակցելու են նաև Հայաստանի բոլոր պետական գերատեսչությունները: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը:

Համաձայն զորավարժության սցենարի՝ խաղարկվելու է հավանական հակառակորդի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծած ագրեսիայի դեպքում զինված ուժերի և պետական կառույցների գործողությունների ներդաշնակումը:

Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների անցկացման ընթացքում ստորաբաժանումներն իրականացնելու են նաև մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter