HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հայտնաբերել է «Հետք»-ի հրապարակած տեսանյութում փայտով բեռնված մեքենան և նրա վարորդին

Օգոստոսի 12-ին «Հետք»-ի լրագրողը Երևան-Սևան մայրուղուն տեսանկարահանել էր փայտով բեռնված ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա: 

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդել է՝ հրապարակված տեսանյութի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դիլիջանի Կալինինի փողոցի 39-ամյա մի բնակիչ հուլիսին Դիլիջանի անտառից ձեռք բերած վառելափայտը օգոստոսի 12-ին իր ՈւԱԶ մակնիշի մեքենայով տեղափոխել է Գավառ և վաճառել տեղի բնակիչներից մեկին:

Փայտանյութը հայտնաբերվել է: Դիլիջանցի 39-ամյա տղամարդը վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter