HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Օգոստոսի 14-ին պաշտպանական գերատեսչությունում կայացել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության պաշտպանության հարցերով նոր ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին` պաշտոնն ստանձնելու առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Կողմերն արձանագրել են բոլոր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական բնագավառում:  Կարևորվել է համագործակցության զարգացման ընդլայնումը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter