HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում, Եղեգնաձորում, Աշոցքում օգոստոսի 15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան 4, 7  փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահինյան փող. 5-րդ նրբանցքի և 12-րդ պոլիկլինիկայի  ջրամատակարարումը։  

Օգոստոսի 15-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Բաղդասարյան, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Ալավերդյան, Սյունիքի, Վ. Համբարձումյան, Պռոշյան, Գլաձորյան փողոցների և նրբանցքների,  Զորավար Վարդան 20-35 համարների, Նորավան թաղամասի և Երևանյան խճուղու  ջրամատակարարումը:    

Օգոստոսի 15-ին ժամը 10։00-22:00 կդադարեցվի Շիրակի մարզի Աշոցք համայնքի՝ Աշոցք և  Կարմրավան գյուղերի, ինչպես նաև Զույգաղբյուր գյուղի՝ Կոճոռ թաղամասի՝ ջրամատակարարումը:
  
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter