HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:

Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածը:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն  օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել ճանապարահի 85-98-րդ կիլոմետր հատվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter