HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կգնվեն լրացուցիչ աջակցող միջոցներ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական բյուջեից գումար հատկացնել պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցների ձեռքբերման  նպատակով։

Գումարը տրամադրվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ում հաղորդմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավել շահառուներ են այդ պարագաները ստանալու համար դիմել նախարարություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանի հաղորդմամբ՝ իրենց հատկացվող 71  միլիոն դրամով գնելու են 1253 աջակցող սարք։

«Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրումը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքի առավելագույնս հարմար աջակցող միջոցները: Այս հանգամանքով, միաժամանակ հանրային իրազեկման  բարձրացմամբ պայմանավորված` մեծացել է շահառուների դիմելիությունը, և որոշ աջակցող միջոցների` 2019 թվականի տարեկան բյուջեով նախատեսված քանակը սպառվել է»,-կառավարություն ներկայացված որոշման նախագծում հայտնել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter