Մոմավառության արարողություն
Հունիսի 28-ին՝ չորեքշաբթի օրը, ավելի քան հարյուր հայեր Սփյուռքից և Հայաստանի Հանրապետությունից Երևանի Հանրապետության հրապարակում մոմավառության արարողություն էին կազմակերպել՝ աջակցելով ԱՄՆ-ի հեռացող դեսպան Ջոն Էվանսին։ Արարողության ժամանակը համընկնում էր Վաշինգտոնի Սենատում Էվանսի հետկանչման հաստատման ժամին։ Ըստ կազմակերպիչների' արարողության նկարները էլեկտրոնային փոստով ուղարկվել են լսումների շենքի դրսում կանգնած ցուցարարներին, որոնց բերանները ծածկված էին դեղին ժապավենով։
Երևանում հայերեն և անգլերեն լեզուներով բաժանվող թռուցիկները վկայում էին, որ միջոցառումը կազմակերպվել է ընդդեմ այն բանի, ինչը շատ հայեր համարում են Էվանսի հետկանչման պատճառը։ «Դեսպան Էվանսը պատժվել է բարձրաձայն խոսելու և Հայերի ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար»,-ասվում էր թռուցիկում՝ վկայակոչելով 2005թ. փետրվարը, երբ Էվանսը, շեղվելով Միացյալ նահանգների պաշտոնական գծից, 1915-18թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել էր ցեղասպանություն։
Միջոցառման ընթացքում դատապարտվեց նաև վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր նշանակված ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի նկատառումը, որը կողմնապահություն է տեսնում Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության մեջ։ Վերջերս տված հարցազրույցում Մեթյու Բրայզան զարմացրեց շատ վերլուծաբանների՝ կոչ անելով Հայաստանին հետևել Ադրբեջանի ավելի արագ դեմոկրատացման և բարեփոխման օրինակին։ Շատերը կասկածում են, որ Բրայզայի նկատառումների ետևում ԱՄՆ-ի տնտեսական և ռազմավարական շահերն են։
«Այն, որ Ադրբեջանն այնքան չի դեմոկրատացել, որքան մենք կցանկանայինք, չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մեր էներգետիկ կամ ռազմական շահերը»,-ասել է նա։






Տեքստը և լուսանկարները՝ Օնիկ Գրիգորյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել