HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արևիկ» ազգային պարկին հարակից տարածքում այրվել է 2 հա բուսածածկույթ, 25 ծխացող օջախ կա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար: 

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 15-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter