HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. ինքնաթիռում հայեր կային

Մոսկվա-Սիմֆերոպոլ թռիչքն իրականացնող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի մոտակայքում գտնվող Պոդմոսկովյեում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից թռնելիս: Այս մասին գրում է ռուսական «Комсомольская правда»-ն:

Պատճառն այն է, որ թռիչքի ժամանակ ճայերի երամից թռչունները մտել են ինքնաթիռի երկու շարժիչների մեջ, ինչի հետևանքով դրանցից մեկն այրվել է, իսկ մյուսը՝ կորցրել վերմբարձ ուժը:

Ինքնաթիռի անձնակազմը այն նստեցրել է անջատած շարժիչներով , լիցքավորված վառելիքով և փակ շասիներով՝ Ռիբակի գյուղի եգիպտացորնի դաշտում:

Ինքնաթիռում եղել է 233 հոգի, որից՝ 226 ուղևոր (որոնցից մոտ 10-ը՝ ազգությամբ հայ) և 7 հոգի՝ օդանավի անձնակազմը: Ուղևորներին տարհանել են փչովի թեքահարթակներով:

Տարբեր տեսակի ոչ ծանր վնասվածքներ են ստացել 55 հոգի, որից 17-ը՝ երեխա, զոհեր, բարեբախտաբար, չկան: Ռուսական «Комсомольская правда»-ն հրապարակել է նաև ուղևորների ամբողջական ցանկը, որինկարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Սոցիալական ցանցերում ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Դամիր Յուսուպովի արարքը որակում են՝ որպես հերոսություն և համեմատում 2009թ. ամերիկացի օդաչու Չեսլի Սուլենբերգերի իրականացրած ինքանթիռի վայրէջքի հետ՝ Հուդզոն գետի վրա, երբ դարձյալ, թռչունների հետ բախման պատճառով, երկու շարժիչները շարքից դուրս էին եկել:

Մասնագետները նշում են, որ ուղևորները ողջ են մնացել անձնակազմի համակարգված և ճիշտ գործողությունների շնորհիվ: Մասնավորապես, «Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեկսանդր Ներադկոն օդաչուների գործողությունները որակել է՝ որպես «միակ ճիշտ» որոշում այդ իրավիճակում:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արդեն հանձնարարել է համապատասխան փաստաթղթեր պատրաստել՝ Airbus A321-ի անձնակազմին պարգևատրելու համար:

 «Ակնհայտ է, որ անձնակազմի գործողություններն արժանի են ամենաբարձր գնահատականի, -հայտնել է Դ. Մեդվեդևը,- իրավիճակի արդյունքների ուսումնասիրության արդյունքում հարկ կլինի փաստաթղթեր պատրաստել, որ նրանք (օդանավի անձնակազմը, հեղ.) ներկայացվեն պետական պարգներ ստանալուն»:-ասել է նա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտարարել է, որ պարգևատրումը կանեն մոտ ժամանակներս:

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ղեկավարությունը քիչ առաջ հայտնել է, որ յուրաքանչյուր ուղևորին կվճարի 100 000 ռուբլի փոխհատուցում: Airbus  A321 ինքնաթիռն այլևս վերականգնման ենթակա չէ:

Նշենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցելդեպքի առթիվ՝ ՔՕ 263 հոդվածի առաջին մասին հատկանիշներով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում ):

 

գլխավոր լուսանկարը՝ «Комсомольская правда»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter