HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթանում են Մ7-Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարի) շրջանակներում ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։

Լոռու մարզի բնակավայրերով անցնող այս ճանապարհահատվածում կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման վաքերի և մետաղական խողովակների տեղադրման, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի կառուցման, երեք կամուրջների մուտքերի և ելքերի մաքրման, հենարանների ամրացման, թռիչքային կառուցվածքների վերանորոգման, գաբիոնային պատերի կառուցման և այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter