HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորներն արձակուրդում են. ԲԴԽ անդամի ընտրության հարցով արտահերթ ժողովը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր նշանակված էր դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որի ընթացքում պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ:

Ժողովի մեկնարկին, սակայն, պարզ դարձավ, որ քվորում չի ապահովվում: 
Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին, սակայն ժողովին, ըստ նախնական տվյալների, մասնակցում էր 69 դատավոր: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ունեցած տվյալներով՝ 96 դատավոր գտնվում է արձակուրդում, կան նաև հերթապահության մեջ գտնվող դատավորներ, որոնք չէին կարող ներկայանալ:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունն ընթանալու է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Մամիկոն Դրմեյանի, Գոռ Հակոբյանի, Ստեփան Միքայելյանի և Տիգրան Պետրոսյանի միջև:

Բարձրագույն դատական խորհրդում Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղն առաջացել է, քանի որ ԲԴԽ դատավոր ընտրված Նախշուն Տավարացյանը հրաժարական է տվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter