HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշիշանման եւ դեղնականաչավուն զանգվածներ են գտել

Փետրվարի 14-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է 4.3 գրամ հաշիշանման զանգված:
 
Նույն օրը` ժամը 18.00-ին, նույն բաժանմունքի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկու շուկայի մոտից «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 39-ամյա մի տղամարդու. նրա մոտ հայտնաբերվել է 67.5 գ հաշիշանման զանգված, իսկ ավտոմեքենայից՝ դեղնականաչավուն զանգվածով լցված ծխախոտի գլանակ և թղթի մեջ փաթեթավորված 2.8 գ դեղնականաչավուն զանգված:
 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter