HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

25 տարեկանում դատավոր դարձած Անդրանիկ Մնացականյանին չի մտահոգում դատավորի թեկնածուի հավակնորդի տարիքային շեմն իջեցնելու հարցը

«Ես ինքս դատավորի թեկնածու եմ դարձել 24 և դատավոր նշանակվել 25 տարեկանում»: Այս մասին այսօր դատավորների արտահերթ ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը:

«Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում, գտնում եմ, որ դատավորի հատկանիշներին տիրապետելու առումով վերջնական արդյունքը պետք է ԲԴԽ-ն գնահատի. հնարավոր է՝ գտնի, որ հասուն տարիքի անձն արժանի չէ զբաղեցնել դատավորի պաշտոնը, իսկ երիտասարդ տարիքում գտնվող անձը կարող է նշանակվել»,- ասաց  Անդրանիկ Մնացականյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում դատավորների վեթինգին, Մնացականյանը պատասխանեց, թե դատավորներն արդեն ենթարկվում են վեթինգի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնելով իրենց գույքի և ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր: Դատավորը նշեց,  թե կողմ է Սահմանադրությոնից  և օրենքներից բխող ցանկացած նախագծի: Վերջինս ձեռնպահ մնաց գնահատել Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ նշելով, թե խորհրդի նորացված կազմը դեռևս քիչ ժամանակ է գործում:

Նշենք, որ Անդրանիկ Մնացականյանը 2013 թվականին դատավոր է նշանակվել  Սյունիքի մարզի ընդհանուրիրավասության առաջին ատյանի դատարանում: Նրա նշանակման պահին օրենքը թույլատրում էր 25 տարեկանում լինել դատավոր: Այժմ գործող դատական օրենսգիրքը, որով դատավորի թեկանծուի հավակնորդի տարիքային նվազագույն շեմը 28 է, ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին: Մնացականյանը վերաքննիչ քրեական դատարան է տեղափոխվել 2017 թվականին:

Լրագրողների հետ դատավորի զրույցը՝ տեսանյութում:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter