HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը Ն. Փաշինյանին եւ Ս. Միքայելյանին առանձնացնում

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀԱԿ-ի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը:

Ապրիլի 28-ի ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ հարթակում կլինեն Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդը մյուսների մասին չի խոսում:

Չեղավ, չեղավ, ասեցին, որ բոլորն են ազատ արձակվելու:

Այսինքն` այս պահին անազատության մեջ գտնվող Ձեր բնորոշմամբ 6 քաղբանտարկյալներն էլ ազա՞տ են արձակվելու:

Մենք պահանջել ենք, որ բոլոր քաղբանտարկյալների ազատությունից հետո նոր միայն կսկսենք երկխոսությունը:

Այս պահին նախադրյալներ կա՞ն, որ Ձեր ասած ժամկետում բոլորն ազատ կարձակվեն:

Հավանականությունը շատ մեծ է:

Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս այցելեց Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ մյուսների հետ էլ չհանդիպեց:

Զարմանալի հարց եք տալիս:

Ինչո՞ւ:

Այդպես:

Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպե՞ս էր ցանկացել, թե՞ այլ խնդիր կար:

Ոչ մի այլ խնդիր չկար:

Այսինքն՝ իր ցանկությո՞ւնն է եղել հանդիպել միայն այդ երկուսի հետ:

Ոչ մի այլ խնդիր չկար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter