HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռլինում անվարորդ միկրոավտոբուս են փորձարկում

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել են անվարորդ միկրոավտոբուսի փորձարկումները քաղաքային երթևեկության պայմաններում: Բոլոր ցանկացողները կարող են անվճար մասնակցել փորձարկմանը:

6 նստատեղ ունեցող անվարորդ միկրոավտոբուսը փորձարկվել է Բեռլինի Տեգել շրջանում գտնվող մետրոյի 6-րդ գծի վերջին կայարանի և Տեգելի լճի առափնյա հատվածի միջև: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով BVG տրանսպորտային ընկերության մամուլի հաղորդագրությանը:

Միկրոավտոբուսը երթևեկում է նախապես ուսումնասիրված 1,2 կիլոմետր երկարությամբ երթուղով: Այն կանգ է առել բոլոր 4 կանգառներում՝ մշտապես բացելով դռները մուտքի և ելքի համար: Միկրոավտոբուսի արագությունը չի գերազանցում 15 կմ/ժ-ը:

Նրանով շրջելու համար տոմսեր անհրաժեշտ չեն: Ուղևորների հետ մեկտեղ միկրոավտոբուսում է գտնվում նաև մեկ ուղեկցորդ, որը հետևում է երթևեկին և կարգուկանոնի պահպանմանը:

Փորձարկումները կշարունակվեն մինչև 2019թ. ավարտը, ինչից հետո կարվեն համապատասխան եզրակացություներ այն մասին, թե ինչպես է գործում միկրոավտոբուսը, ինչպես են նրա սենսորները արձագանքում շրջակա միջավայրին, եղանակին, և թե ինչպես են ուղևորները վերաբերվում անվճար երթևեկելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter