HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սիսիան քաղաքում. կա տուժած

ԱԻՆ տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին, ժամը 07:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Պ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կարեն Պ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter