HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղի դպրոցականների ամառն աշխատանքային է. նրանք օգնում են ծնողներին

17-ամյա Արմենն իր կանաչ ժիգուլիով ամեն առավոտ ժամը 5:00-ին արթնացնում է իր  ընկերներին: Եղեգնավան գյուղի դպրոցականները աշխատում են իրենց հողամասերում կամ գյուղի այլ այգիներում՝  ընտանիքի հոգսը թեթևացնելու համար: Ամառը նրանց «փող աշխատելու» սեզոնն է: 

Երբ տղաների հետ հասանք դաշտ, այնտեղ արդեն կանայք աշխատում էին: 

Գյուղացիների համար ամառվա ամենաեռուն շրջանն է: 

Կանայք հավաքում էին լոլիկները, իսկ տղաները դույլերով հասցնում էին արկղերի մոտ:  Այստեղ ամեն մեկն իր անելիքը գիտի: Ժամը 8-ին Սուսաննա Պողոսյանը դադարեց լոլիկ հավաքելը, և բոլորին հրավիրեց սուրճ խմելու: Երբ նրան հարցինք, ինչու է ինքը սուրճ պատրաստում, պատասխանեց. 

 «Տեսան՝ ամենաշնորհքովը ես եմ, դաշտի կուխնյան վստահեցին ինձ»:  

Գյուղի աշխատող երեխաների մասին խոսելիս ասում է, որ քաղաքից կտրված են, շատ բաներից՝ զուրկ:  «Ամառային արձակուրդներ է, պիտի հանգստանան, ինչ-որ մի տեղ գնան, բայց մտածում են՝ հիմա աշխատելու սեզոն է, աշխատում են իրանց հոգսերը հոգան, որ իրանց ծնողներին շատ նեղություն չտան»,-ասում է Սուսաննա Պողոսյանը։

Անդրանիկին ու Արտյոմը դույլերով լոլիկ են տեղափոխում: 13 տարեկանից ամռանը դաշտում անցկացնող Անդրանիկը պատմում է, որ իր աշխատած գումարով սիրած աղջկան է նվեր գնել, ու նաև ուզում է փող հավաքել մեքենա գնելու համար: 

Վալերին սեխ է հավաքում և պատմում է, որ 14 տարեկանից է սկսել ամառները աշխատել դաշտում: «Ես արդեն մեծ տղա եմ և  ծնողներիցս գումար չեմ ուզում», -ասում է Վալերին: Որոշել է այս տարի ընդունվել քոլեջ, ուզում է սառնարանային տնտեսություն հիմնել:  

Օրվա բերքահավաքն ավարտվում է կեսօրին կամ մի քիչ ուշ: 

Տղաներից յուրաքանչյուրն էլ աշխատանքից հետո իր հանգստի տարբերակն ունի. լող, երաժշտություն կամ պարզապես տուն: 

 

Հեղինակներ՝

Նյութը պատրաստել են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ`
Սոնա Գրիգորյանը, Գայանե Հովսեփյանը, Անյա Սարկիսովան, Ջեմմա Սարդարյանը


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter