HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորագույն տեխնոլոգիաները՝ Հայաստանի պահպանվող տարածքներում. «Արփի լիճ» ազգային պարկը ևս միացել է տեսահսկողության միասնական ցանցին

Կովկասի բնության հիմնադրամը տեղեկացնում է, որ «Արփի լիճ» ազգային պարկում ավարտվել է ներքին ցանցի ձևավորման աշխատանքների առաջին փուլը, որով պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների մեծ մասը միացել են տեսահսկողության միասնական ցանցին:

Սա հնարավորություն կտա էականորեն բարձրացնել կապի որակը, հետևաբար նաև, պարկի պահպանության և կառավարման մակարդակը:

Հիմնադրամը նաև հայտնում է, որ մեկ այլ պահպանվող տարածքում՝ «Դիլիջան» ազգային պարկում, գործարկվել են 12 նոր, online տեսախցիկներ, որոնք այսուհետ կհսկեն պարկ մտնող մի շարք ճանապարհներ՝  ապահովելով պահպանվող տարածքի որոշակի հատվածների  շուրջօրյա տեսահսկումը:

Այս աշխատանքը ևս շարունակական է և առայժմ կատարվել է առաջին փուլը: Նախատեսվում է  պարկի բարձր ռիսկային բոլոր տարածքներում ունենալ ժամանակակից տեսահսկման համակարգեր, որոնք կներառեն on line տեսախցիկներ, անօդաչու սարքեր, ֆոտոթակարդներ և այլն:

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է աջակցել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ նոր տեխնոլոգիաների կիրառումն էլ ավելի արդյունավետ դարձնելու և ավելացնելու ուղղությամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter