HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղողօրհնեքը՝ «Արմենիա Վայն» գինու գործարանում

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանի տարածքում, օգոստոսի 18-ին նշվեց Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեքը)։ Արարողությունը անցկացվում էր եղեղեցական կարգին համապատասխան՝ հոգեւորականները նախ օրհնեցին խաղողը, ապա աղոթք հղեցին առ Աստված։ Խաղողօրհնեքի արարողության մասնակիցները ականտես եղան, թե ինչպես է ճզմվում խաղողը, ցանկացողները իրենք էլ փորձեցին։

Միջոցառումը կազամկերպել էր «Արմենիա Վայն» ընկերությունը, որի ժամանակ ելույթ ուենցավ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, իսկ տոնակատարության մասնակիցները վայելեցին «Տարոնցիներ» ազգագրական երգի պարի համույթի կատարումները։

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնն առավել հայտնի է Խաղողօրհնեք և «Աստվածածին» անուններով: Տոնակատարության օրը՝ պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter