HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Մինչ միջոցառումների մեկնարկը Դավիթ Տոնոյանն այցելել է մրցաշարի մասնակից պետությունների խոհարարների հյուրասիրության գոտի, որտեղ ազգային ուտեստներով էին ներկայացել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցած հայ խոհարար-զինծառայողները: Պաշտպանության նախարարը զրուցել է հայկական թիմի անդամների հետ, շրջել այլ պետությունների տաղավարներում: 

Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում:

«Ալաբինո» զորավարժարանում ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է «Տանկային բիաթլոն» մրցաձևի եզրափակիչ փուլ անցած թիմերի ելույթներին: 

Օրվա ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter