HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Այրվում են Արայի լեռան լանջերը

Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները: Չնայած որ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, թե այրվում է 20 հեկտար խոտածածկ տարածք, սակայն Եղվարդ համայնքից անզեն աչքով էլ տեսանելի է, որ հրդեհի տարածման մակերեսը այս պահին արդեն գերազանցում է 20 հեկտարը:

Հարկ է նշել, որ Արայի լեռան լանջերին կան նաև մեծ անտառային գոտիներ, և չնայած 90-ականներին տեղի բնակիչները իրենց տները տաքացնելու նպատակով բազմաթիվ ծառեր են հատել, այնուամենայնիվ լեռը պահպանել է անտառային զգալի հատվածը: Ուստի հրդեհը ժամանակին չմեկուսացնելու դեպքում այն կարող է հասնել նաև անտառներին:

«Հետք»-ի լուսանկարները՝ Զորավան գյուղի վարչական տարածքից

Արայի լեռը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագոտում, ծովի մակարդակից 2577 մետր բարձրության վրա: Արայի լեռան վրա բնակվում են տարբեր տեսակի վայրի կենդանիներ՝ թռչուններ, սողուններ, գիշատիչներ:

Մեկնաբանություններ (1)

Edik
Ինչից Է Հրդեհ Բրնկվդլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter