HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր

Օգոստոսի 19-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն. Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել:

Քարահունջ գյուղում խոզերի անկումը սկսվել է դեռևս օգոստոսի 1-ից: Ընդհանուր առմամբ գյուղում սատկել է 200-ից ավել խոզ: Գյուղում կան նաև հիվանդ խոզեր, որոնք մեկուսացվել են:

Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետի հաղորդմամբ 2 գյուղերում անկած կենդանիներից վերցվել են փորձանմուշներ լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter