HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ է բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում

ԱԻՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 3 ավտոսանդուղք:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը գիշերը գտնվել է դեպքի վայրում և անձամբ ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները:

Օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և երեք ավտոսանդուղք: 

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետ կապված, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծված է հրդեհաշիջման օպերատիվ շտաբ, որի ղեկավար, Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանն ավելի ուշ մանրամասներ է հայտնել հրդեհի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter