HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայի լեռան հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 20-ի առավոտյան Արայի լեռան լանջերին բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել այսօր գիշերը՝ ժամը 02:15-ին: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Կոտայքի մարզում այրվել է 1300 հեկտար խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզում՝ 500 հեկտար: 

Օգոստոսի 20-ին՝ ժամը 23:20-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 82 հրշեջ-փրկարար, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արագյուղից 30, Զորավան գյուղից 20 և Եղվարդ քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերի 20 բնակիչ և անտառտնտեսության 18 աշխատակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter