HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրի կոմիտեն Լոռու մարզում 29 տեղանուն փոխելու առաջարկ է ներկայացրել

Կառավարության ենթակա Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն Լոռու մարզում 29 տեղանուն փոխելու առաջարկների ցանկ է ուղարկել Լոռու մարզպետին: Կադաստրի կոմիտեի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ուղղված նամակում Կադաստրի կոմիտեի ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը մարզի 29 տեղանունների փոփոխությունների հին ու նոր առաջարկների ցանկն է ամբողջացրել՝ խնդրելով համապատասխան համայնքներում քննարկել դրանք և կարծիք հայտնել։ 

Փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնականում բացատրվում է ներկայիս տեղանունների օտարամուտ լինելով։ Ցանկում կան նաև անվանումներ, որոնք պարզապես անբարեհունչ են. օրինակ, Առողջարանին կից գյուղ, Փամբակ կայարանին կից գյուղ, Արջուտ կայարանին կից գյուղ և Քոբեր կայարանին կից գյուղ անուններն առաջարկվում է դարձնել Հովտանուշ, Փամբակավան, Արջուտավան և Քոբայր։ Նույն առաջարկների մեջ են՝ Ալավերդի քաղաքն անվանափոխել Լալվար, Ջիլիզա գյուղը՝ Խորակերտ, Ախթալա քաղաքը՝ Արծաթահանք, Ախթալա գյուղը՝ Սպիտակաշեն… ( վերջին 2 առաջարկները մշակել է Հանձնաժողովի նոր կազմը, որն արդեն Սարհատ Պետրոսյանի ղեկավարության օրոք է ձևավորվել և որն ի պաշտոնե նախագահում է Պետրոսյանը)։ 

Բացասական կարծիքի դեպքում համայնքը պետք է նոր առաջարկ-անվանում ներկայացնի Կադաստրի կոմիտե՝ հաշվի առնելով տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ տեղական պայմանները և զերծ մնալով անձնանուններից, ինչպես նաև օտարամուտ, կրկնվող, անբարեհունչ տեղանուններից»։

Մեկնաբանություններ (4)

Ռուբեն Հակոբյան
Ալավերդին անվանափոխել Լալվարով, կարծում ենք ՝ ոչինչ էլ չի փոխվում: Ոչ հայեցի տեղանունը փոխարինվում է պարսկաարաբաթուրքական տեղանվամբ: Լալ-ը թանկարժեք քար է նշանակում , ինչ էլ այն լինի: Այն գալիս է պարսկերենից և հաստատ կապ ունի հիշյալ սարում առկա հանքավայրի հետ: Նման առաջարկությամբ 1990-ականներին հանդես էին եկել ալավերդցի մի շարք <<հայրենասեր>> ավագանու անդամներ , որոնց զարտուղի ջանքերով տեղանունը մտցվել էր նույնիսկ 8-րդ դասարանի աշխարհագրության դասագիրք , որը մի կերպ կանխվեց : Կրկնել նույն սխալը՝ աններելի է: Եթե Լալվար անունը վերագրենք Լալա (կակաչ) անվանը , ապա այն ևս պարսկաթուրքական է, և բնավ էլ Լալվարը կակաչաշատ վայր չէ: Լինելով լոռեցի (Ակներ գյուղ) բազմիցս եմ այցելեել Լալվար և ասածս ականատեսի համոզմունք է : Իսկ կակաչներ աճում են Լոռվա գեղատեսիլ բազմաթիվ վայրերում :
Կարպիս
Ըստ Սովետական Հանրագիտարանի՝ Ալավերդին եղել է Մեծ Հայքի թագավորության, Գուգարքի նահանգի Ձորափոր գավառում եվ կոչվել է Մանես կամ Մանասգոմեր: Ուստի հարկավորություն չկա նոր անուն հայտնաբերել Ալավերդու համար: Իսկ «Լալվար»-ը Լոռու մարզում լեռան անուն է եվ հնարավոր է ինչ որ բացատրելի պատճառներով տեղադրել Ալավերդու վրա:
Արմեն Հովիկի Դավթյան
Ողջունում եմ ԿԿ֊ի նախաձեռնությունը ,հաստատակամ եմ և սպասում եմ կոնկրետ քայլերի։Տեղեկացնեմ,որ բազմիցս նախաձեռնել ենք պատմաբան Համլետ Դավթյանի հետ,հոդվածներ գրել,բայց առաջընթաց չի գրանցվել։Այժմ,նոր իշխանությունների օրոք հույս եմ հայտնում,որ ՏԵՂ ԿՀԱՍՆԵՆՔ։Առաջարկում եմ Ալավերդին վերանվանել ՁՈՐՔ։Շնորհակալություն նախաձեռնող խմբին,ես պատրաստ եմ աջակցելու։ Ձորքի քաղաքացի...
Հրաչյա
Իսկ էդ անվանփոխություն առաջարկողները, որ ասւոմ են Ալավերդին փոխել Լալվարով, ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում, մի կասկածելի օտարահունչ անունը փոխում են հստակ օտարահունչ անունո՞վ: Չէ որ Լալվար՝ թուքերեն նշանակում է կակաչ կա, սրա իմաստը որնա՞:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter