HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ներմարզային ոչ շահավետ երթուղիները սպասարկողներին ազատել երթուղու սպասարկման պետտուրքից․ նոր նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոքր ուղևորահոսք ունեցող, ներմարզային ոչ շահավետ երթուղիները սպասարկողներին ազատել երթուղու սպասարկման համար նախատեսված տարեկան պետական տուրքից։ Այս նախագծով նախարարությունն ակնկալում է խրախուսել հանրապետության բոլոր համայնքներում տրանսպորտով ապահովելու ծրագիրը և փոքր ուղևորահոսքերը սպասարկողների հարկային բեռը թեթևացել։

Նախարարության տվյալներով՝ այժմ շուրջ 200 համայնքներ չունեն տրանսպորտային սպասարկում, ինչը պայմանավորված է երթուղիների ոչ շահութաբերությամբ: Իսկ երթուղիների համար հայտարարված մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով։

«Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները տրանսպորտով ապահովելու համար անհրաժեշտ է խրախուսել այն փոխադրողներին, որոնք կցանկանան սպասարկել փոքր ուղևորահոսք ունեցող ոչ շահավետ ներմարզային երթուղիները»,- նշել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter