HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինները վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչվեցին

Վարչապետի աշխատակազմի առաջարկով Կառավարությունը մի շարք տեսչական մարմինների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչեց։

Մասնավորապես՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, դեղերի շրջանառության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչվեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների, հողերի, կենդանական և բուսական աշխարհի, ներառյալ՝ անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքի օգտագործման և պահպանության, այլ բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և պահպանության, վտանգավոր նյութերի և ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության, բնապահպանական պետական փորձաքննության, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, բնապահպանական վարչական վիճակագրության ոլորտների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչվեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչվեց Կրթության տեսչական մարմինը:

Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչվեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության ոլորտների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտների վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչվեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter