HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություն՝ նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերի գնումների կազմակերպման կարգում

Կառավարությունը որոշեց փոփոխություն կատարել նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերի գնումների կազմակերպման կարգում։ Նոր կարգով այսուհետ այդ մարմինների աշխատակազմերում գնումների պատվիրատուի ղեկավար կնշանակվի այդ կառույցների աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը: Նախկինում այդ լիազորությունն ուներ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Կառավարությունը նման որոշում կայացրեց այսօրվա նիստին՝ Ֆինանսների նախարարության առաջարկությամբ։

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ գնումների մասին օրենսդրությամբ՝ նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերը առանձին պատվիրատուներ են։ Դրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն է կազմակերպում և ղեկավարում իր կարիքների համար կատարվող գնումների գործընթացները: Սակայն գործող կարգում առկա ձևակերպման համաձայն՝ այդ մարմիններում պատվիրատուի ղեկավար կարող է լինել վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը,  «ինչն ի սկզբանե նպատակային չի եղել և չի բխում գնումների գործընթացների հետ կապված հարաբերությունների  կարգավորման ռազմավարությունից»,- հայտնել է նախարարությունը՝ առաջարկելով վերը նշված փոփոխությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter