HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակի միջոցառումների կազմակերպման համար 170 միլիոն դրամ հատկացվեց

Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 170 միլիոն դրամ կհատկացվի։ Նախարարությանը գումարը կփոխանցվի Կառավարության պահուստային ֆոնդից։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ժամանակ որոշում է ընդունվել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում։

Նախարարությունը սա հայկական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման տեսանկյունից լուրջ իրադարձություն է համարում: «Հայաստանի Հանրապետությունը նախատեսել է հոբելյանական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն առավելագույնս ներկայացնել մեծանուն մտավորականների կյանքն ու գործունեությունը»,- նշված է Կառավարություն ներկայացված որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter