HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

111 միլիոն դրամ՝ լրացուցիչ սուբվենցիաներին

Հանրապետության համայնքներին լրացուցիչ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին կհատկացվի 111 միլիոն դրամ՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Նախարարության հաղորդմամբ՝ 2018 թվականի ընթացքում 117 համայնքների կողմից ներկայացվել են 230 ծրագրային հայտեր, որոնցից միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացել 180-ը: Դրանցից 152-ը համաֆինանսավորվել են պետական բյուջեից՝ 1 միլիարդ 620 միլիոն դրամով:

Դրանք հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը։

Սակայն 2018 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 2, և Տավուշի մարզից՝ 1 ծրագրային հայտերը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էին: Այդ ծրագրերի ընդհանուր արժեքը մրցույթների արդյունքներով կազմել է 277 միլիոն դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորման մասը՝ 111 միլիոն դրամ է:

«Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter