HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությանը վերապահվեց պետական ՓԲԸ-ների կառավարման լիազորություն 

Կառավարության որոշմամբ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին Առողջապահության նախարարությանը:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ները ընդգրկված էին «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի ցանկում: Սակայն Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշմամբ դրանք հանվել են մասնավորեցման ցանկից։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կառավարությունը այսօր որոշեց ՓԲԸ-ների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հետ վերադարձնել Առողջապահության նախարարությանը։

 

Լուսանկարում «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter