HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառնում են «Հետք»-ին

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը վերջին շաբաթվա ընթացքում սպառնալիքներով եւ հայհոյանքներով լի նամակներ է ստանում «Հետք» ինտերնետային թերթի էլեկտրոնային հասցեով: Նամակներում զգուշացնում են այլեւս հոդվածներ չգրել Գագիկ Ծառուկյանի մասին, հակառակ դեպքում սպառնում են հաշվեհարդար տեսնել «Հետքի» անձնակազմի հետ:

Հուլիսի 7-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ, «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին' խնդրելով գտնել սպառնալից նամակների հեղինակին եւ օրենքով սահմանված կարգով պատիժ կիրառել:

«Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter