HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դայակների ծրագրին» լրացուցիչ 77 միլիոն դրամ հատկացվեց

Կառավարությունը լրացուցիչ 77 միլիոն դրամ հատկացրեց երեխայի՝ մինչև երկու տարին լրանալն աշխատանքի վերադարձող մայրերի աջակցության ծրագրին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հաղորդմամբ՝ այս ծրագրով պետությունը երեխայի մորը ամսական 55 հազար դրամ է տրամադրում՝ դայակ վարձելու համար։

«Նպատակ է հետապնդվում հանրապետությունում նվազեցնել գործազրկության մակարդակը, ապահովել կայուն զբաղվածությունը»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ հատկացվող գումարի հաշվին ծրագրում կընդգրկվի ևս 93 անձ, որոնց համար անհրաժեշտ էր լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

Նախարար Բաթոյանը Կառավարության անդամներին հայտենց, որ այս պահին ծրագրում 472 անձ է ընդգրկված, 2018 թվականին նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն պահանջարկի ծավալները հաշվի առնելով՝ ծրագիրն ընդլայնվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։