HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

34 միլիոն դրամ՝ Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելու­թ­յուն իրականացնելու համար

Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտ­րութ­յուն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յուն իրականացնելու նպատակով Կառավարությունը մոտ 34 միլիոն դրամ հատկացրեց։ Այն՝ որպես դրամաշնորհ, կտրամադրվի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակո­ռու­պցիոն կենտրոնին։

Նման որոշում Կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին։

«Հիմք ընդունելով Կառավարության կողմից որդե­գրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը»,- նշված է որոշման նախագծում։

Կառավարության հաղորդմամբ՝ Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել վերը նշված կազմակերպությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter