HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հրավերով օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝  մասնակցելու Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» («Worldskills Kazan 2019») առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախատեսվում է, որ հեղինակավոր այս միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: «Վորլդսքիլզ» առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ, այս տարի մասնակցում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ` 50-ից ավելի որակավորումներով:

Համաժողովին կներկայացվեն տարբեր երկրների կրթական համակարգերի  նորարարական բարեփոխումները, կքննարկվեն մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter