HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ֆինանսների նախարարը՝ պետական պարտքի, Ամուլսարի հանքի շահագործման, 5 մլն դրամով ԱԺ գորգերը լվանալու մասին

Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում ըստ առանձին վերցրած կազմակերպությունների. այն կատարվում է հիմք ընդունելով վիճակագրության 7 մակրոցուցանիշները: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի պետբյուջեի վրա ի՞նչ ազդեցություն կարող է լինել, եթե Ամուլսարի հանքը չշահագործվի:

Հարցին, թե նախարարն ի՞նչ կարծիք ունի հանքի շահագործման վերաբերյալ, Ջանջուղազյանը պատասխանեց, թե պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և  առաջնորդվել դրանով:

«Ցանկացած հարցի միակողմանի դիտարկումը իր մեջ ռիսկ է պարունակում: Միշտ այնտեղ, որտեղ կա առավելությունը, դրա կողիքն կարող է լինել թերություն: Պետք է կշռվի այդ ամենը և հավասարակշռված որոշման գա: Եթե միայն տնտեսական տեսանկյունից հարցը դիտարկվեր, ապա այս ամբողջ գործընթացը տեղի չէր ունենա, քանի որ տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Ամուլսարի հանքը շահագործելու վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին՝ նախարարը նշեց, թե նրանք ունեն իրենց դժգոհությունն արտահայտելու իրավունք:

Ջանջուղազյանը խոսեց նաև Հայաստանի պետական պարտքի դինամիկայի մասին:

«Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. մենք չունենք չկանխատեսված կամ անկանխատեսելի բացասական փոփոխություն»,- ասաց Ջանջուղազյանը:

Լրագրողի հարցին, թե ինչպես է նախարարը վերաբերում ԱԺ գորգերը լվանալու համար պետբյուջեից 5 մլն դրամ հատկացնելուն, նախարարը հստակ պատախան չտվեց: Լրագրողները տարբեր հարցերի միջոցով փորձում էին նրանից հստակ պատասխան ստանալ այն մասին, թե արդյոք 5 մլն դրամը նման միջոցառման համար խելամի՞տ ծախս է: Նախարարը «կտտանքների ենթարկել» որակեց այս թեմային հարցեր ուղղելու գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter